Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՇԱՆԹ-2018». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ



«ՇԱՆԹ-2018». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՍեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ։

Եվս մեկ անգամ շեշտելով նմանօրինակ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ զորավարժությունների առանցքային նպատակն է հղկել պետական կառավարման համակարգի միասնական ու ներդաշնակ աշխատանքը` պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանական պատերազմ ենթադրող զորավարժությունների հիմքում այնպիսի սցենարներ էին, որոնք կապահովեին «ՇԱՆԹ-2018». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐպետական կառավարման համակարգը առավել բարձր պատրաստականության աստիճանի բերելն ու նույնիսկ ամենածանր ու անսպասելի պայմաններում իր առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը։

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարտական կառավարման կենտրոնում ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի զեկույցը` զորավարժությունների սցենարով պայմանավորված երկրում ստեղծված իրադրության, պայմանական հակառակորդի գործողությունների և դրանց դիմագրավման ուղղությամբ հայկական զինուժի ձեռնարկած պատասխան քայլերի և հետագա զարգացումների վերաբերյալ:

 

Խորագիր՝ Նորություններ


14/09/2018