Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՇԱՆԹ-2018». ԲՐԻՖԻՆԳ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



«ՇԱՆԹ-2018». ԲՐԻՖԻՆԳ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲՀամապետական նշանակության «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է բրիֆինգ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Առստամյանը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն  է  ներկայացրել «Շանթ-2018» զորավարժության թեման, ուսումնական նպատակները,«ՇԱՆԹ-2018». ԲՐԻՖԻՆԳ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ անցկացման փուլերը, ինչպես նաև ներգրավված անձնակազմի շրջանակները և ըստ զորավարժության սցենարի՝ պայմանականորեն ստեղծված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ծավալված հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է եղել նաև զորավարժության ղեկավար կազմի, դրա շրջանակում անվտանգության խորհրդի դերի և նշանակության հետ կապված հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


14/09/2018