ԻՐԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ
Իրանում վարժական թռիչքի ժամանակ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռն ընկել է Թավրիզ քաղաքից ոչ հեռու, ուր ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում:
Վթարի հետևանքով զոհեր չեն եղել, օդաչուն ինքնանետվել է և փրկվել: Թռիչքային տեխնիկայի մասին տվյալներ չեն հաղորդվում:
Այս տարի Իրանի զինված ուժերում ինքնաթիռի ևս մեկ վթար է տեղի ունեցել. Ֆարս նահանգում գարնանը կործանված ինքնաթիռի երկու օդաչուներից մեկը զոհվել է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական