ՈՒԿՐԱԻՆԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ մի քանի տարվա ընթացքում հնարավոր է իրենց հաջողվի ստեղծել ուղղաթիռների սեփական մրցունակ արտադրություն: Նրա խոսքով, այդ ծրագրի համար նախատեսված որոշակի միջոցներ արդեն ներառվել են 2012թ. պետական բյուջեում:
Այս հայտարարությունը Ազարովն արել է Կոնոտոպսկի «Ավիակոն» ավիանորոգման գործարան այցելելուց հետո:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական