ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԳՆԻ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԶԵՆՔ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ այսուհետ պաշտպանության նախարարությունը գնելու է միայն բարձր ճշգրտության ավիացիոն զենք-զինամթերք: Ռազմական ավիացիայի համար սովորական զինատեսակների ձեռքբերումը դադարեցվել է:
Նիկոլայ Մակարովը նաև նշել է, որ փոփոխության են ենթարկվում մարտական ավիացայի տակտիկական կիրառման մեթոդները: Համեմատության համար նա բերել է արևմտյան պետությունների օրինակը, որոնց ավիացիան ռազմական օպերացիաներ է անցկացնում գործնականում առանց ցամաքային զորքերի մասնակցության: Ընդ որում, ինքնաթիռների կորուստների թիվն էլ մեծ չէ:
Ռուս օդաչուներից կպահանջվի ավելի արդյունավետ խոցել հակառակորդի օբյեկտները` խուսանավելով վերջինիս ՀՕՊ միջոցներից:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական