ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐՈՎ
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտնել է, որ յուրաքանչյուր բրիգադում կստեղծվեն պայմանագրային ծառայության դիպուկահարներով համալրված հատուկ նշանակության ստորաբաժանումներ (ամենայն հավանականությամբ` դասակներ), որոնք զինված կլինեն արևմտյան արտադրության ժամանակակից դիպուկահար հրացաններով:
Գլխավոր շտաբի պետը դիպուկահարների թվի ավելացման համար բերել է փոքր-ինչ տարօրինակ փաստարկ` ասելով, որ Ռուսաաստանում ևս չեն բացառվում «արաբական գարնան» սցենարով հուզումներ, և հիշեցրել է, որ զորքերի գործողություններին դիպուկահարների աջակցության մեծ արդյունավետությունն ապացուցվել է դեռևս առաջին և երկրորդ չեչենական պատերազմի ընթացքում մղված քաղաքային մարտերի ժամանակ:
Ներկայումս բոլորից շատ դիպուկահարներ կան Հյուսիսային Կորեայի բանակում, որն ունի դիպուկահարների 10 բրիգադ, ինչպես նաև լավ մարզված 300 արհեստավարժ մահապարտներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական