ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
2018թ. հոկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվեցին 2018 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները:
Զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ. գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է դարձվել դաշտային կառավարման կետերին՝ դրանց ծավալմանը ու անխափան գործունեությանը, նշվել ռեսուրսների ուսումնասիրության և համալրման ուղղությամբ իրականացված այն միջոցառումները, որոնք դրական ազդեցություն են ունեցել զորամասերի մարտունակության բարձրացման և խնդիրների հաջող կատարման ընթացքի վրա:
2018թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում զորամիավորման զորամասերի հրամանատարական կազմի գործունեությունը հատկապես ուղղված է եղել դաստիարակչական, սոցիալական, մշակութա¬ժամանցային, հոգեբանական աշխատանքների, ռազմահայրե¬նասիրական և հոգևոր դաստիարակության արդյունավետ կազմակերպմանը:
Ներկայացվեց նաև սպառազինության և տեխնիկայի վիճակը: Դրանք մարտունակ պահելուց զատ, որպես կարևորագույն խնդիր, նշվեցին սպառազինության և տեխնիկայի ձմեռային սեզոնի անցման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականացված միջոցառում¬ները:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը նշեց որ եռամսյակի ընթացքում բոլոր ուղղություններով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր բարեխիղճ ծառայությամբ նպաստել են խնդիրների կատարմանը` շեշտելով, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով: Այնուհետև տրվեցին մի շարք հանձնարարականներ, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և այլ միջոցառումների կատարման ուղղությամբ:
Նիստի ավարտին 2018թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած մի խումբ զինծառայողներ 5-րդ զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվեցին:
5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ