ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը: Ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական միտումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև արձանագրված որոշակի բացթողումները:
Անդրադարձ է կատարվել տարածքային զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, զորակոչիկների բժշկական փորձաքննությունների և բուժհետազոտությունների ոլորտում առկա խնդիրներին: Այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են համապատասխան առաջարկություններ:
Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել բարձրաձայնված հարցերի և առաջարկների կապակցությամբ:
Խորագիր՝ Նորություններ