Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԱԶՄԱՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԱԶՄԱՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆՀոկտեմբերի   24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մարար» ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին:

Կարևորելով ՀՀ պաշտպանության նախարարության և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համագործակցության շրջանակում իրականացվող խաղերի դերն ու նշանակությունը՝ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է տղաների տպավորություններով։ Նախարարը բարձր է գնահատել ռազմամարտավարական խաղերի դերը սփյուռքահայ երիտասարդների համախմբման, հայրենիք-սփյուռք կապերն առավել կենսունակ դարձնելու և առարկայական ծրագրերի վերածելու գործում։

Խորագիր՝ Նորություններ


25/10/2018