Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ



ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆՀոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հարցերի շուրջ։

Քննարկմանը հատուկ ուշադրության են արժանացել տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակին, ռազմական անվտանգության սպառնալիքներին և ՀԱՊԿ տարածաշրջանում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ռազմական կոմիտեի նիստի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Մայկեևի հետ: Հընթացս քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


31/10/2018