Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՆոյեմբերի 1-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում հոգևոր դաստիարակության օր էր, «Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության» ծրագրերի տնօրեն Ա. Գաբուջյանը և 5-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը բրիգադի զինծառայողների հետ անցկացրին հոգևոր զրույց Աստվածաշնչյան թեմաներով:

Ծայրագույն վարդապետ Ա. Գաբուջյանը ներկայացրեց «Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության» առաքելության նպատակը՝ շեշտելով, որ այն մատաղ սերնդին հայեցի և քրիստոնեական ավանդույթների ոգով դաստիարակությունն է և քրիստոնեական ավանդների սերմանումը:

Ա. Գաբուջյանը նշեց, որ դրանք իրագործելու համար կազմակերպված է սերտ համագործակցություն Առաքելական սուրբ եկեղեցու հետ: Ծրագրերը կյանքի կոչելու համար ակտիվ համագործակցում են նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄԱ. Գաբուջյանը նշեց, որ մեծապես կարևորում են հոգևոր աշխատանքը զինվորականների հետ, քանզի ավելի վեհ մասնագիտություն, քան հայրենիքի պաշտպան լինելն  է, նա չի պատկերացնում:

Պարապմունքի ընթացքում ծայրագույն վարդապետը պատասխանեց զինծառայողների բազում հարցերին: Ավարտին զորամասի գրադարանին նվիրեց «Հայաստանի Աստվա¬ծաշնչյան ընկերության» նոր հրատարակած Աստվածաշունչ մատյաններ:

Խորագիր՝ Նորություններ


03/11/2018