Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՆՐԱ ՀԱՆԴԵՊ»



«ՄԵՆՔ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՆՐԱ ՀԱՆԴԵՊ»Քաշաթաղի շրջանի Ողջի գետի ափին գտնվող Մուշ գյուղում անցած տարի կառուցվեց դպրոցական նոր շենք, որտեղ սովորում են Մուշի և հարևան Ալաշկերտի դպրոցականները: Դպրոցի շենքը կառուցվեց «Հայրենասեր» հասարակական կազմակերպության կողմից՝ շրջվարչակազմի աջակցությամբ: Կրթօջախն անվանակոչվեց ի պատիվ 2016-ի Ապրիլյան քառօրյայում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի: Վերջերս դպրոցի բակում կայացավ  ծառատունկ՝ տնկեցին 30 եղևնի, որը հարգանքի տուրք էր քաջարի կապիտանի հիշատակին։ Եղևնիները դպրոցին էր նվիրել հերոսի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը, ում այցին անհամբերությամբ սպասում էր դպրոցի անձնակազմը: Սպասված հյուրին ընդունեցին աղ ու հացով: Առաջին եղևնին մուտքի մոտ տնկեց տիկին Համեստը՝ աշակերտների օգնությամբ և մասնակցությամբ։ Ազատագրված ու շենացող գյուղերի այսօրվա տերերի ելույթները, խոստումները ոգևորեցին տիկին Համեստին, և նա խոստացավ հնարավորինս օժանդակել դպրոցին: Շրջայցից հետո նիստերի դահլիճում կայացավ «Մենք պարտք ունենք նրա հանդեպ», խորագրով ցերեկույթ։ Աշակերտներն իրենց ասմունքով, ռազմահայրենասիրական, ազգագրական երգ ու պարով մեծ տպավորություն թողեցին հյուրերի վրա: Առավել տպավորված էր հերոսի մայրը, որը նաև մեծ հուզմունքով ներկայացրեց որդուն՝ Արմենակ Ուրֆանյան մարդ տեսակին։ Բերձոր վերադառնալիս Արմենակ Ուրֆանյանի մայրը նաև Տիգրանավան գյուղում հանդիպեց վերջերս առաջնագծում զոհված կրտսեր սերժանտ Արցախ Հովսեփյանի մորը: Երկու որդեկորույս մայրերը մխիթարեցին միմյանց…

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


03/11/2018