ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվող զինվորների մասնագիտական կողմնորոշմանը և հետագա աշխատանքային գործունեությանը վերաբերող փորձնական ծրագիրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող փորձնական ծրագրի նպատակը զինվորներին հետծառայողական ժամանակաշրջանում անձնային որակներին և նախասիրություններին համապատասխան աշխատատեղեր գտնելու գործում օժանդակելն է:
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում, կարևորելով զորացրվող զինծառայողների հետագա աշխատանքային զբաղվածության և սոցիալական ապահովման հարցը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ուղենշել է ծրագրի հայեցակարգի մշակման ու վերջնական հաստատման համար անհրաժեշտ քայլերը։