ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 8-ին խաղաղապահ ուժերի բրիգադի դասակի մասնակցությամբ, «Բաղրամյան» զորավարժարանում, 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Մեսրոպյանի ղեկավարությամբ անցկացվել է բրիգադի արտահաստիքային ականանետային հաշվարկների կազմով մարտական հրաձգություն՝ 82 մմ ականանետերից:
Ընդհանուր առմամբ՝ անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները. նշանակետերը խոցվել են, իսկ անձնակազմի գործողությունները գնահատվել «լավ»:
Ներդաշնակ և կրակի կառավարման արդյունավետ գործողություններով առավել բարձր արդյունքներ են արձանագրել փոխգնդապետ Ա. Մանգասարյանը, կապիտան Հ Աղազարյանը:
Ամփոփելով մարտական հրաձգության արդյունքները` 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել բարձր ցուցանիշներ ցուցաբերած զինծառայողներին, նշել նաև ի հայտ եկած թերացումները և դրանք վերացնելու համար խնդիրներ առաջադրել: