Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՆոյեմբերի  24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար տիկին Ուրսուլա Գաչեկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը վերաբերող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին զինված ուժերի անձնակազմի մասնակցության ձևաչափը: Անդրադարձ է եղել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների անվտանգության ապահովմանն առնչվող հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


26/11/2018