«ՄԵՆՔ ԷԼ ՁԵԶ ՆՄԱՆ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ»
Ես 10 տարեկան եմ, եղբայրս՝ 12: Մենք էլ եղբայրներով ձեզ նման զինվորներ ենք դառնալու ու պաշտպանելու մեր հողն ու ջուրը: Ձեզ ճանաչում եմ մայրիկիս շնորհիվ, նա ամեն օր պատմում է ձեզնից, նկարներ ցույց տալիս, պատմում ձեր անսահման խիզախության, անքուն գիշերների մասին, որ զենքը ձեռքներիդ զօր ու գիշեր կանգնում եք խրամատում և թույլ չեք տալիս, որ թշնամին ոտք դնի հայոց սահմանին….
Երբ մայրս ինձ առաջին անգամ տարավ զորամաս, ես այնքան էի ուրախացել. ամեն մեկդ ձեր գործն ու պարտականությունն էիք կատարում: Վերջապես տեսա այն զինվորներին ու զինվորականներին, որոնց մասին մայրս հաճախ էր պատմում, ծանոթացա Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորականների՝ Էդիկ Մալոյանի, Վահե Խաչատրյանի հետ: Հպարտ եմ և ուրախ, որ հանդիպեցի նրանց, ես էլ եղբորս հետ կուզեմ նմանվել նրանց, լինել քաջ և ուժեղ:
Հիմա ամեն օր հիշում եմ Վահե Խաչատրյանի խոսքերը. «Մեր երկրի ապագան բռունցքի մեջ է, դու էլ շուտ մեծացիր, որ իրար հետ մեր երկիրը պաշտպանենք, իմ հզոր տղա…»:.
Երդվում եմ, երբ մեծանամ, եղբորս հետ ուս ուսի, մեջք մեջքի տալով կպաշտպանեմ մեր հայրենի հողը:
Հայրենիքիս փոքրիկ զինվոր`
ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրիի Խրիմյան Հայրիկի անվան N 41 դպրոց
Խորագիր՝ #22 (1269) 28.11.2018 - 4.12.2018, Բանակ և հասարակություն