Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԷՐ



ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԷՐՆոյեմբերի 27-ից 29-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի տեղակալի գլխավորությամբ, ճանաչողական այցով մեկնել էր Բելգրադ:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի և ռազմական ակադեմիայի կառուցվածքին, գործառույթներին, ուսումնական գործընթացին, դասավանդվող ծրագրերին և առարկաներին, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրությանն ու վերապատրաստման գործընթացին:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Սերբիայի գործընկերներին ներկայացրել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կառուցվածքն ու գործունեությանն առնչվող խնդիրները:

Այցի արդյունքներով երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Խորագիր՝ Նորություններ


30/11/2018