ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է դիմել այդ քայլին` կանխելու համար տարածաշրջանում դեպքերի վատագույն զարգացումները: Եգիպտական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Միջերկրական ծովում ռազմածովային նավատորմի բացազատման նպատակն է միջազգային ջրերում թուրքական նավերը պաշտպանել հարձակումներից, և որ նավատորմի բացազատումը Թուրքիայի իրավունքն է, իսկ Թել Ավիվն այդչափ բուռն արձագանքեց կատարվողին, քանի որ ինքն է ցանկանում վերահսկել այդ տարածքը:
Էրդողանը միաժամանակ հաստատել է առաջիկայում Թուրքիայից Իսրայելի ռազմական կցորդի արտաքսման հնարավորությունը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան