Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ



ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՄարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Ընդդեմ սեռական բռնության» քարոզարշավի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես՝ դեկտեմբերի 10-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, հանդիպել կին զինծառայողներին և քննարկել ծառայության հետ կապված հարցեր:

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման թեմաներով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ, փորձագետներ և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ամփոփվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջոցառումների» ծրագրի կատարողականը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև կնքված ամենամյա համագործակցության պլանի շրջանակներում կատարված աշխատանքները:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին ողջունել է մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով և ներկայացրել օրվա խորհրդին նվիրված ՀՀ պաշտպանություն նախարարի ուղերձը: Ա. Ավետիսյանը հավաստիացրել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակելու է հետևողականորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը զինված ուժերում` որպես զինված ուժերի կայունության ապահովման կարևոր նախապայման:

Խորագիր՝ Նորություններ


11/12/2018