ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 10-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում տեղի է ունեցել հումանիտար ականազերծման տեսական և գործնական, չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը:
Դասընթացի մասնակիցներին ողջունել և շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նրանք կարևորել են մի շարք ուղղություններով երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունն ու նմանօրինակ դասընթացների շարունակականությունը՝ առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ կատարելու նպատակով: