ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման (DEEP)» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը:
Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման (DEEP)» ծրագրի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը համակարգող Տիգրան Հարությունյանը լեհ գործընկերներին են ներկայացրել Հայաստանի պաշտպանական համակարգում հեռավար ուսուցման ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը:
Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Լեհաստանի ռազմաուսումնական հաստատությունների միջև հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Խորագիր՝ Նորություններ