Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀՀ ՊՆ



ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է եղել ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ ՄԻՊ ներկայացուցիչների այցերի կազմակերպման, ՄԻՊ գործունեության վերաբերյալ ՀՀ ՊՆ անձնակազմի իրազեկվածության բարձրացման և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Կարևորվել է երկու կառույցների թեժ գծերի միջև աշխատանքային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխադարձ այցերը և աշխատանքային քննարկումների կազմակերպումը այլ ստորաբաժանումների ներգրավմամբ:

Խորագիր՝ Նորություններ


14/12/2018