Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖԻՆՆԵՐԸ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆ ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ



Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է հանել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղադրված հակահետևակային ականները, ինչը հարուցել է երկրի պատգամավորներից շատերի դժգոհությունը: Վերջիններիս կարծիքով ականների պաշտպանիչ գոտին վերացնելու դեպքում պետության անվտանգության ապահովումը զգալիորեն կթուլանա:

Այս տարվա օգոստոսին ֆիննական կառավարությունը հայտնել էր հակահետևակային ականների կիրառումը, արտադրությունը, այլ կողմի դրանց փոխանցումն արգելող կոնվենցիային 2012թ. միանալու մասին` ցանկանալով համալրել այն ընդունած ավելի քան 150 պետությունների շարքերը:
Ականների վերջնական ոչնչացումը նախատեսվում է ավարտել 2016թ., փոխարենը սահմանի երկայնքով կավելանան գիշերային տեսանելիության սարքերը և էլեկտրոնային տվիչները:

Սակայն ծրագրի վերջնական իրագործումը հարուցում է շատերի կասկածը, քանի որ այն դեռ պետք է հաստատվի իր դժգոհությունն արտահայտած խորհրդարանում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


15/09/2011