Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ



Ուկրաինան հնարավոր է զրահատանկային տեխնիկա մատակարարի Ռուսաստանին:

Նիժնի Տագիլում անցկացված սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսին մասնակցած ուկրաինական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Լունևը հայտնել է, որ պայմանագիրը պատրաստվում է ստորագրության, սակայն մարտական տեխնիկայի տեսակի և քանակի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ նշելը դեռ վաղ է:

Ցուցադրության ընթացքում ուկրաինական զրահատեխնիկային ծանոթացել են ռուսական զինվորական բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները, այդ թվում ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Ալեքսանդր Սուխորուկովը, Դմիտրի Բուլգակովը: Ռուս զինվորականներին առավելապես հետաքրքրել է БМП-1М մարտական մեքենան Шквал համալիրով:

Ուկրաինական ցուցասրահ է այցելել նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նրան ներկայացրել են տանկերի ուկրաինական նոր շարժիչի` իր տեսակի մեջ նմանը չունեցող տեխնիկական բնութագրերը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


15/09/2011