ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՃՈՂ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` զինված ուժերի հարցերով ենթակոմիտեի նախագահ Հովարդ Մաքեոնը իր ելույթներից մեկի ժամանակ նշել է, որ տնտեսական հզորությունից «հարբած» Չինաստանը ձգտում է ԱՄՆ հետ ռազմական հավասարակշռության հասնել:
Նա նշել է, որ չինացիները օգտվում են ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամից, որի հետևանքով կրճատվում է ռազմական բյուջեն:
Մաքեոնը անհանգստացած է այդ երկրում ռազմական շինարարության աճող տեմպերից: Նա տվյալներ է մեջբերել վերջերս Պենտագոնի հրապարակած զեկույցից, որի համաձայն Չինաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժամանակակից սպառազինության մշակման հարցում (J-20 «անտեսանելի» կործանիչ, առաջին ավիակիր և այլն):
Նա հավելել է, որ անտեսանելիության տեխնոլոգիայով նորագույն տեխնիկա կառուցելուց բացի չինացիները ռազմանավեր են ուղարկում ԱՄՆ դաշնակից պետությունների տարածքային ջրեր, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում հարձակողական քաղաքականություն են իրականացնում:
Այս ամենի համատեքստում ամերիկացի պաշտոնյան առաջարկել է երկրի ռազմական բյուջեի նոր կրճատումներ չանել և թույլ չտալ պատմության մեջ առաջին անգամ երկու երկրների միջև ռազմական հավասարակշռություն հաստատել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական