Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐՕՐՀՆԵՔ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ 



ՋՐՕՐՀՆԵՔ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ Հունվարի 10-ին ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորումում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Ջրօրհնեքի արարողություն հանդիսապետությամբ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և նախաձեռնությամբ Տեր Ենովք քահանա Եսայանի: Ջրօրհնեքի արարողության խորհուրդը մեզանում կատարվում է ի նշանավորումն մեր Տեր և  Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հորդանան գետում մկրտվելու, որտեղ նաև աղավնակերպ երևաց Սուրբ հոգին, իսկ Հայր Աստված երկնքից վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը»: Ուստի հանդես եկավ այստեղ Սուրբ Երրորդությունը, մեր դավանության հիմնասյունը, ինչի պատճառով տոնը կոչվում է նաև Աստվածահայտնության տոն: Այս կարևոր արարողության Խաչի քավոր դարձավ զորամիավորման հրամանատար Անդրանիկ Փիլոյանը: Զորամիավորման ամբողջ անձնակազմը մոտեցավ, համբուրեց Սուրբ Խաչը, խմեց օրհնած ջուրը, և ջրից տարան իրենց տները, և ինչպես օրվա աղոթքում ասվեց՝ որպեսզի օրհնած ջուրը լինի ի նպաստ օջախների շենության, հիվանդների բժշկության, պտղաբերության և չարիքների վերացման:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


14/01/2019