ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ
Բարեւ, սիրելի զինվոր: Ես քեզ չեմ ճանաչում, չգիտեմ քո անունը, բայց դու այնքան հարազատ ես… Հեշտ չէ ծառայությունդ, երեւի կարոտում ես ծնողներիդ, ընկերներիդ… Ձմեռվա ցրտին, ամառվա շոգին, անձրեւին, բքին ու սառնամանիքին կանգնում ես սահմանին, որ թշնամին հանկարծ չհամարձակվի առաջանալ…
Սիրելի՛ զինվոր, շնորհակալ եմ քեզ խաղաղ ու անհոգ մանկության համար:
Անփորձանք ծառայություն եմ ցանկանում:
Իսկ մի քանի տարի հետո ես էլ քեզ նման ամուր-ամուր կպահեմ մեր հայրենիքը:
Սամվել Տեր-Պետրոսյան
5-րդ դասարան
Խորագիր՝ #1 (1272) 16.01.2019 - 22.01.2019, Բանակ և հասարակություն