ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման և զարգացման վերաբերյալ։
Խորագիր՝ Նորություններ