Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ



ԶՈՐԱԿՈՉԸնթացքի մեջ է 2018 թ. ձմեռային զորակոչը, որն առանձնանում է նորակոչիկների պատրաստակամության բարձր դրսևորումներով, ինչն էլ փոխանցվում է զորային անձնակազմներ: Զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության սպաները անհատական զրույցների միջոցով փորձում են պարզել զինակոչիկների հոգեվիճակն ու տրամադրվածությունը, ծառայության մեկնելու պատրաստակամությունը, ընտանեկան դրությունը…

Նրանց նախնական տեղեկու­թյուն­ներ են տրվում զինծառայողների իրավունքների, իրենց հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ: Ներկայացվում է նաև «Ես եմ» ծրագիրը, դրա առանձնահատկությունները, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել զորակոչիկների շրջանում:

Զորամասերում ժամկետային պարտադիր զինծառայողների հետ տարվող աշխա­տանքների արդյունավետության բարձրացման նպատակով ԶՈւ-ում ներդրված է «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը»: Գրքույկ­ների լրացումն սկսվում է տարածքային զինկոմիսարիատներում: Ձևավորված հանձնա­ժողովների կազմում ԱՀՏԱ վարչության սպաները հանրապետական հավաքակայանում ստուգում են տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկների» վարման կարգը, որում ներառված տեղեկություններն օգնում են զորամասի հրամանատարությանն ավելի արագ ճանաչելու զինվորին և ապահովում նորակոչիկների՝ ծառայության հարմարվելու գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Խորագիր՝ Նորություններ


22/01/2019