ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ
Համաձայն պատրաստության պլանի` հունվարի 17-ին, 5-րդ զորամիավորման ՀՕՊ-ի պետ, փոխգնդապետ Դ. Նահապետյանի ղեկավարությամբ, զորամիավորման շտաբային գումարտակի ՀՕՊ հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:
Մարզումների ընթացքում ստուգողական պարապմունքների ձևաչափով ստուգվել է անձնակազմի մասնագիտական հմտությունների մակարդակը՝ մարտական առաջադրանքների կատարման, մասնավորապես՝ նշանակետերի արտապատկերման, նշանակետերի բաշխման և պայմանական խոցման ընթացքում:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ