Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՄԵՆԻ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ



Ընդիմությունը գրավել է երկրի գլխավոր համալսարանը և փորձում է տապալելով նոր ուսումնական տարին, ուսանողությանը պահել ցուցարարների շարքերում: Ներխուժելով համալսարանի տարածք, ցուցարարները սկսել են ավերել լսարանները և ամենուր պոկել նախագահ Ալի Աբդուլա Սալեխի նկարները:

Եմենում նոր ուսումնական տարին չի սկսվել նաև բազմաթիվ դպրոցներում, ուր ապաստան են գտել իսլամ արմատականների կողմից հետապնդվող բազմաթիվ փախստականներ:

Տապալվել են նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախաձեռնած բանակցությունները երկրի նախագահի և ընդիմության միջև, իսկ Ալի Աբդուլա Սալեխը, ով հուլիսի 3-ին իր դեմ կատարված մահափորձից հետո բուժվում է Սաուդյան Արաբիայում, հայտարարել է, որ չի թողնի նախագահի պաշտոնը, մինչև օրինականորեն չընտրվի երկրի հաջորդ նախագահը:

Կիրակի օրը Հանրապետական գվարդիայի ստորաբաժանումները ցրել են պետական հեռուստատեսության, ինչպես նաև մայրաքաղաք Սանայում գտնվող այլ պետական հաստատությունների առջև կայացած կայացած զանգվածային ցույցերը, որոնց մասնակցել է ավելի քան 100.000 մարդ: Սպանվել է առնվազն 18, վիրավորվել շուրջ 200 ցուցարար:

Նույն օրը բանակային ստորաբաժանումները գնդակոծել են Սանայի թաղամասերից մեկը, որը գտնվում է տեղական ցեղերից մեկի ընդիմադիր առաջնորդ, շեյխ Սադեք Ալ Ախմարի հսկողության ներքո:

Եմենի մայրաքաղաքում ևս վեց մարդ զոհվել է երկուշաբթի օրը, երբ կառավարական ուժերի դիպուկահարները կրակ են բացել ցուցարարների վրա: Նրանց թվում կան նաև երեխաներ: Նախօրեին զոհվել էին 26 ցուցարարներ, իսկ վիրավորների թիվը հասել է 342-ի: Նրանցից 36-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

33 տարի Եմենը ղեկավարող Ալի Աբդուլա Սալեխի պաշտոնից հեռանալու պահանջով զանգվածային ցույցերը շարունակվում են ութ ամիս:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


20/09/2011