ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄՈՏԵՑՆԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԱՓԵՐԻՆ
Անկարան հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վիճելի պատկանելության նավթագազային հանքավայրում Կիպրոսի կողմից հորատման աշխատանքների սկսման դեպքում այդպիսին կլինի Թուրքիայի պատասխանը: Թուրքիան ինքն է պատրաստվում երկրաբանական հետախուզություն սկսել այդ վայրում և ռազմածովային նավատորմը ետ կդարձնի հանքավայրին մոտեցող Կիպրոսի նավերին:
Չնայած դրան, նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի իրականացնել իր ինքնիշխան իրավունքները, որոնց թվին է դասվում նաև միջազգային իրավունքի շրջանակներում բնական պաշարների շահագործումը և Կիպրոսը սկսել է հանքավայրի հետախուզական հորատումը:
Ի պատասխան` Էրդողանը սպառնացել է, որ Թուրքիան Թուրքական Կիպրոսի հետ միասին նույնպես կսկսի հանքավայրի հետախուզման աշխատանքները, որոնք կընթանան ռազմածովային ու ռազմաօդային ուժերի պաշտպանության ներքո:
Միաժամանակ, Անկարան հայտարարել է, որ կսառեցնի բոլոր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, եթե, ինչպես և նախատեսվում է, 2012 թվականի հուլիսից ԵՄ-ում նախագահի Կիպրոսի Հանրապետությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան