Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՅՔԵՐԸ ԹԱՐՄ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ



Թեև ՌԴ նախագահի օգոստոսի 10-ի հրամանագրով սահմանված մեկամսյա ժամկետը լրացել է, սակայն Ռուսաստանի 19 ուժային գերատեսչությունների և ծառայությունների պաշտոնական ինտերնետ կայքերն այնպես էլ ձեռք չեն բերել ներկային ու նրա թելադրած իրական խնդիրներին առնչվող բովանդակություն և հետևողականորեն շարունակում են այցելուներին առաջարկել հիմնականում պատմական բովանդակության տեղեկանքներ:

Խոսքը վերաբերում է հատկապես Պահպանության դաշնային ծառայությանը, Արտաքին հետախուզական, ինչպես նաև Սուրհանդակային պետական ծառայություններին: Իսկ «Рособоронзаказ»-ն ընդհանրապես մոռացել էր պաշտոնական կայքէջում զետեղել անգամ… իր լրատվական ծառայության հեռախոսահամարը:

Մեկ այլ գերատեսչության կայքի գլխավոր էջը բաղկացած է իր նախատիպի ստեղծման մասին Ռուսաց կայսեր 1796 թվականի հրովարտակից, իսկ մյուսի «Գործունեության արդյունքները» էջում դեռևս տեղադրված են 2006 թվականի տվյալները:

Իր հրամանագրով ՌԴ նախագահը հիշյալ գերատեսչություններին պարտավորեցրել էր պարբերաբար տվյալներ հրապակել ընթացիկ գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկված միջոցների, ինչպես նաև համակարգի պաշտոնատար անձանց եկամուտների և ունեցվածքի մասին:

Նախագահի հրամանագրի կատարման ընթացքի վերահսկողությունը հանձնարարվել էր ՌԴ կապի և զանգվածային կոմունիկացիաների նախարարությանը, որտեղ էլ լրագրողներին բացատրել էին, որ նախագահի հրամանագիրը ստացել էին, իսկ մոնիտորինգի իրականացման հանձնարարական` ոչ…

Խորագիր՝ Նորություններ


20/09/2011