Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՎԵՐՍՏԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Ս-300 ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ



Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին Մոսկվային վերստին կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները և Իրանին տրամադրել Ս-300 զենիթահրթիռային համակարգերը, որոնք լուրջ խոչընդոտ կդառնան ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Իսրայելի համար` պարտադրելով երկար ժամանակով հետաձգել Իրանի վրա նախատեսված հարձակումը:

Թեհրանի հերթական կոչը հնչեց Ռումինիայում ԵվրոՀՀՊ համակարգերի տեղակայման ու Անդրկասպյան գազամուղի կառուցման վերաբերյալ Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ Եվրոպական Միության անջատ բանակցությունների պատճառով Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերությունների հերթական սրման ժամանակ:

Ի հեճուկս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սահմանած արգելքի, Իրանը պնդում է, որ Մոսկվան զենիթահրթիռային համակարգերի տրամադրումը չպայմանավորի այլ գործոններով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


20/09/2011