Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ Է



ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԷՍիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ):

Հայ մասնագետները Հալեպի ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԷՀայաստանի Հանրապետության՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017թ. № 2393 և 2018թ. № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Սիրիայի տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԷՍիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

Խորագիր՝ Նորություններ


08/02/2019