ԱՅՑ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 7-ին այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:
Գնդապետ Ա. Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: