Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ



ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՓետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին` Սիրիային մարդասիրական աջակցության համար, նշելով, որ Հայաստանն առաջինն է արձագանքել արաբական պետության խաղաղ քաղաքացիներին աջակցելու ՌԴ կոչին:

ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնության հարցում համագործակցության համար: Դավիթ Տոնոյանը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նպաստում են հետպատերազմյան վերականգնմանը և կարևորել Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործողությանը: «Կարևոր է մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին, որի մի մասն են սիրիահայերը», – ասել է Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն և ճշգրիտ զինատեսակներով համալրելու հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ պլանները: Կողմերն ընդգծել են, որ հայ-ռուսական երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի է և համոզված են, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

Խորագիր՝ Նորություններ


11/02/2019