Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇՎԵԼ Է ԱՄՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇՎԵԼ Է ԱՄՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (Տամպա, Ֆլորիդա նահանգ) անցկացվել են մի շարք միջոցառումներ:

Հունվարի 30-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա, ավագ ազգային ներկայացուցիչ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմի և միջազգային կոալիցիայի անդամ շուրջ 50 երկրների զինված ուժերի ներկայացուցիչների համար կազմակերպել է Հայաստանին և նրա զինված ուժերին նվիրված բրիֆինգ: Դրան հաջորդել է հյուրասիրություն և հայկական ուտելիքների համտես:

ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇՎԵԼ Է ԱՄՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄՄիջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող Ս.Հակոբ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան Դեմերջյանը, որը ներկաներին է դիմել ողջույնի և օրհնանքի խոսքով:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հիմնադրվել է 1983թ.: Այն ամերիկյան աշխարհագրական վեց հրամանատարություններից մեկն է: Վերջինիս պատասխանատվության գոտին ընդգրկում է Եգիպտոսից Ղազախստան աշխարհագրական հատվածում գտնվող 22 պետություններ: Հայաստանը մասնակցում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող երկու երկրներում՝ Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող միջազգային առաքելություններին:

Խորագիր՝ Նորություններ


12/02/2019