ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ, և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:
Խորագիր՝ Նորություններ