ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ
Ես երբեք չեմ դադարել լինել հայրենիքիս զինվորը, ուստի ձե՛զ եմ դիմում, իմ սիրելի զինակից եղբայրներ, և ուզում եմ ձեզ ներկայացնել մի պարզ ճշմարտություն` «Միայն հացով չի ապրի մարդ, այլ` այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից (Մատթէոս, 4:4)»։
Ծառայությանս երկու տարիներն անցել են Աստվածաշնչից գեթ մեկ էջի ընթերցանությամբ, այն է` «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք: Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի: Միայն թէ, նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին: Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է (Յակոբոս, 1:1)»:
Բոլորս էլ գիտակցում ենք, որ ծառայությունը կյանքի մեծ փորձություն է, ուստի նրանից ծնված համբերությամբ մենք օժտվում ենք Աստծուց եկող իմաստությամբ, որը մեզ դարձնում է հաստատակամ մեր ընթացքի և առաքելության մեջ։
Մաղթում եմ ձեզ բարի ու երջանիկ ծառայություն։
Ա. ՏՈՆՈՅԱՆ
պահեստային զինծառայող
Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Ազգային բանակ