ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ
Զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության, նրանց պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության եւ դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանն ստուգելու նպատակով փետրվարի 26-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի ընթացքում ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները ժամանակին սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ողջունելով անձնակազմին, կարևորել է զինված ուժերում մարտավարաշարային պարապմունքների անցկացման շարունակականությունը և հորդորել է չթուլացնել զգոնության աստիճանը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և օպերատիվ կատարելու համար: