ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
5-րդ զորամիավորումում անց¬կաց¬վեցին մասնագիտական և պաշտոնամասնագիտական խմբերի հավաք-պարապմունքներ:
Հավաք-պարապմունքները առավել արդյունավետ անցկացնելու նպատակով պարապմունքի ղեկավարները հիմնական շեշտը դրել էին ենթակա զորամասերի առօրյա ծառայողական խնդիրներին, դրանց առավել արդյունավետ լուծման առաջարկությունների քննարկումներին:
Հավաք-պարապմունքները ուղեկցվեցին հարց ու պատասխաններով, գործ¬նական առաջար¬կություններով, իսկ բարձրացված հարցերի վերաբերյալ պարապ¬մունքների ղեկավարները տալիս էին մանրակրկիտ պարզաբանումներ:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ