ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ
5-րդ զորամիավորման Վ.Սարգսյանի անվան զորամասում զինծառայողների ծառայողական դժվարությունների հետ կապված նյարդահոգեբանական լարվածության թուլացման, զինծառայողներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու և խորհրդատվության նպատակով, զորամասի հրամանատարության և սպա-հոգեբանի ջանքերով բացազատվել է հոգեբանական օգնության կետ:
Զորամասը իրականացնում է մարտական հերթապահություն, որի ընթացքում զինծառայողները ենթարկվում են նյարդային մեծ ծանրաբեռնվածության. հենց դրանով է պայմանավորված հոգեբանական օգնության կետի առաջնահերթությունը:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ