ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ
Խիզախ, արի ու քաջ,
Դու չես տեսել ու չես տեսնի
Պարտություն, նահանջ:
Հայրենիքի սահմանների
Անվախ ուժեղ պաշտպան.-
Խաղաղությամբ ապրի՛ր հավետ,
Ո՜վ, մա՛յր Հայաստան:
Չար ոսոխից դու պաշտպանի՛ր
Սուրբ հողը մեր նախնյաց,
Թող քեզ մարտում ուղեւորի
Հավատքն առ Աստված:
Հայրենիքի սահմանների
Անվախ, ուժեղ պաշտպան.-
Խաղաղությամբ ապրի՛ր հավետ,
Ո՜վ, մա՛յր Հայաստան:
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Հոգևոր-մշակութային