ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Մարտի 7-ին 4-րդ զորամիավորումում տոնական մթնոլորտ էր: Կանանց միջազգային տոնի կապակցությամբ զորամասի դահլիճում հանդիսություն էր կազմակերպվել: Ներկա էին կին զինծառայողներն ու ծառայողները: Անձնակազմի անունից նրանց շնորհավորեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: Նա նշեց, որ կնոջ ներկայությունը բանակում տղամարդկանց պարտավորեցնում է լինել ավելի զգոն, կազմակերպված և նպատակասլաց, իսկ ծառայողական դժվարությունները դառնում են հեշտ հաղթահարելի: Միջոցառմանը զորամիավորման հրամանատարը և տեղակալները կին զինծառայողներին նվիրեցին ծաղիկներ:
4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ