Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ



ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲՄարտի 7-ին զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և 3-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Վանանդ քահանա Անդրեասյանի ձեռամբ սպայական ու ենթասպայական կազմին շնորհվեց «Աշոտ Երկաթի Խաչ» սուրբ նշանի փոքրիկ կրկնօրինակները՝ որպես կրծքանշան: Ինչպես Սրբազան Հայրը նշեց. «Խաչը շնորհվում է որպես վահան ամրության, որ պաշտպանի այն կրողի կուրծքը թշնամու գնդակից, և սիրտը՝ սատանայի գայթակղությունից»: Խաչի նշանը ուղեկցող ու խորհրդանշական է եղել հայ զինվորի համար զինված ուժերի կազմավորման սկզբից ի վեր: Այսուհետ նույնպես խաչի նշանը կզարդարի ու կպաշտպանի հայ զինվորի կուրծքը, այն զինվորի, որը, եթե հարկ լինի, իր կյանքն անգամ չի խնայի հայրենիքի, իր հավատի, իր Խաչի պաշտպանության համար:

3-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


11/03/2019