ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է ապրել և վստահություն է հայտնել, որ համագործակցության ընթացիկ նախագծերը կիրականացվեն և նոր նախագծեր կառաջադրվեն:
Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ուրախ է ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման և պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների քննարկման համար:
Հընթացս քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև Սիրիայում մարդասիրական առաքելությանն առնչվող հարցեր:
Խորագիր՝ Նորություններ