ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԴՈՒԺԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՊԵՏՔ Է ԿՐՃԱՏՎԻ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան կրճատում է կուրսանտների ընդունելությունը: Նոր ընդունվողների թվի կրճատումը ակադեմիայի ղեկավարությունը կատարում է բյուջետային սահմանափակումների շրջանակներում:
Ակադեմիայի պետ, բրիգադի գեներալ Մայքլ Գուլդը հայտարարել է, որ արդեն 2012թ. ռազմական կրթօջախ կընդունվի 4000 կուրսանտ ամեն տարվա 4200-ի փոխարեն: Կրճատումը շարունակական կլինի` նպատակ ունենալով ռազմաօդային ուժերի անձնակազմի թվակազմը նվազեցնել 5000 մարդով:
Ներկայումս օդուժի անձնակազմի թվաքանակը 330 000 է, որից շուրջ 66 000-ը սպաներ են: Կրճատման մասին լուրերը ավելի են ուժեղացրել մրցակցությունը ընդունվել ցանկացողների միջև: Վերջին մրցույթում սովորելու հնարավորություն ստացել է օդուժի սպա դառնալու ցանկություն հայտնածների միայն 10 տոկոսը:
Խորագիր՝ Նորություններ