Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՅԼԵՐԹ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



5-րդ զորամիավորման ստորաբաժանումներում պարբերաբար կազմակերպվում են  երթեր, որոնց ընթացքում ստուգվում է զինծառայողների դիմացկունության աստիճանը: Զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները նախապես ընտրում են  երթուղիները, ստուգում  անձնակազմի զենքն ու հանդերձանքը:

Մինչև երթի սկիզբը, մասնակիցներն անցնում են անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորում, ինչպես նաև՝ բուժզննում:

Երթի նպատակն է ամրապնդել զինծառայողների դիմացկունության, ուժային և  ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, ստո­րա­բաժանումների կազմով երկար տարածություններ հաղթահարելն  ու կայուն բարոյահոգեբանական վիճակը ամրապնդելը, ինչպես նաև մրցակցային ոգի սերմանելը:

5-ՐԴ  ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ  ԹՂԹԱԿՑԱԿԱՆ  ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


15/03/2019