ՀԱՅ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահները հայտնաբերել, նախազգուշացել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծել են ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձի։
Սահմանախախտը ստացել է ստորին վերջույթի հրազենային վիրավորում: Տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։
Խորագիր՝ Նորություններ